HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական պատվիրակության այցը Նիդեռլանդներ

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը այցով Նիդերլանդներում է գտնվում ՀՀ նախագահի տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակներում հոկտեմբերի 31-ին Արամ Ղարիբյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Տնտեսական գյուղատնտեսության եւ նորարարության հարցերի նախարարության արտաքին կապերի գլխավոր տնօրենի տեղակալ Մարտեն վան դեր Բերգի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Հոկտեմբերի 31-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը Ամստերդամի առեւտրային բանկի հետ համագործակցությամբ կազմակերպել էր կլոր-սեղան քննարկում` Հայաստանի տնտեսական իրավիճակը, ներդրումային միջավայրը եւ ջերմոցային տնտեսությունների զարգացման ծրագիրը հոլանդացի ներդրողներին ու մասնավոր սեկտորի ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով:

Կլոր սեղանին բացման խոսքով հանդես էր եկել ՀՀ նախագահի` տնտեսական հարցերով ավագ խորհրդական Արամ Ղարիբյանը եւ ՆԹ-ում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Համապատասխան թեմատիկ ներկայացումներով հանդես են եկել ՀՀ Կենտորնական բանկի, Հայկական զարգացման գործակալության, «Սպայկա» ընկերության  եւ «Ջերմոցայյին տնտեսությունների զարգացման հայկական կենտրոնի», ինչպես նաեւ` Նիդերլանդների տնտեսական հարցերի նախարարության եւ «Հոմլինք եւ վան դեր Տորեն» հարկային ընկերության ներկայացուցիչները: 

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Վարազ ջան, դիմավորել - Պռոշյան տանելը քո վրա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter