
Սյունիքի մարզպետը որոշել է գիտնական դառնալ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է կյանքի 55-րդ տարում իրեն նվիրել գիտությանը: «Հետքի» տեղեկություններով՝ նա որոշել է գիտությունների թեկնածուի կոչում ստանալու համար գիտական թեզ պաշտպանել Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում:
Պարզելու համար, թե ինչ թեմայով է թեկնածուական պաշտպանում, զանգահարեցինք մարզպետին: Վերջինս, լսելով «Հետքի» անունը, հետեւյալ պատասխանը տվեց. «Հա, խի՞ ես զանգել, որ: Արի Սյունիք, բոլոր հարցերիդ կպատասխանեմ»:
Սյունիքի մարզպետարանից էլ փոխանցեցին, որ Սուրիկ Խաչատրյանը դեռ թեկնածուական թեզը չի պաշտպանել, սակայն ընտրել է «Լեռնահայաստան. ինքնավար Սյունիք» թեման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (6)
Մեկնաբանել