
Հայաստանի որ քաղաքներում են ամենաթանկ տներն ու բնակարանները
2015 թվականի ապրիլին Հայաստանի մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 341 բնակարան, որոնց քանակը, մարտի համեմատ, նվազել է 1.4 %-ով, իսկ 2014 թվականի ապրիլի համեմատ՝ 16.6 %-ով: Ըստ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացրած վիճակագրության՝ ապրիլին մարզերում բնակարանների գները, մարտի համեմատ, աճել են 0.1 %-ով: Քաղաքների մեծ մասում դինամիկա չի արձանագրվել:
Ընդ որում՝ գնային տատանումները չնչին են նաև տարեկան կտրվածքով: Եթե հավատանք Կադաստրին, ապա ստացվում է, որ մեկ տարում Հայաստանի տնտեսության մեջ կատարված բազմաթիվ փոփոխություններն անտարբեր են անցել այս շուկայի կողքով: Այդ թեմային «Հետքն» անդրադարձել է իր հրապարակումներից մեկում:
Ստորև գտնվող աղյուսակում ներկայացված են մարզերում բնակարանների միջինացված գները՝ 1 քմ մակերեսի հաշվարկով, որտեղից երևում է, որ ներկա դրությամբ, մարզերի կտրվածքով, ամենաթանկ բնակարանները Ծաղկաձոր, Աբովյան և Էջմիածին քաղաքներում են:
Իսկ անհատական տների գները մարզերում ապրիլին չեն փոխվել: Այստեղ ևս ամենաթանկ տներով քաղաքներն են Ծաղկաձորը, Աբովյանն և Էջմիածինը:
Երևանի բնակարանների գներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Մեկնաբանել