
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմումը կներկայացնի նոյեմբերի14- ին
Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, որ առաջիկա ընտրություններում ՀՀԿ նախընտրական շտաբը գլխավորի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Պարոն Աբրահամյանն ընդունել է ՀՀ Նախագահի առաջարկը եւ իր կողմից առաջարկել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարական տալ, որպեսզի առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարողանա կենտրոնանալ միայն նախընտրական գործընթացների վրա:
ՀՀ ԱԺ նախագահը հրաժարականի մասին իր դիմումը, Ազգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն, պաշտոնապես կներկայացնի Ազգային ժողովի առաջիկա նիստում` նոյեմբերի 14-ին։
Այս մասին հայտնում է ԱԺ պաշտոնական կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել