Եվս մեկ մեդալ` Սամբոյի Եվրոպայի առաջնությունում
Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների երկրորդ օրը՝ մայիսի 16-ին հայաստանցի մարզիկներից Մաքսիմ Մանուկյանը, ով հանդես է գալիս 57 կգ քաշային կարգում, զբաղեցրեց երրորդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Հիշեցնենք, որ երեկ մեր մարզիկները նվաճել էին երեք մեդալ՝ Մավրիկ Նասիբյան /74 կգ/՝ բրոնզ, Էռնեստ Հայրապետյան /57կգ/՝ արծաթ, Տիգրան Կիրակոսյան /52 կգ/ ոսկի:
Առաջնությունն անցկացվում է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում: Վաղը մրցումների վերջին օրն է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել