Տիգրան Կիրակոսյանը՝ Սամբոյի Եվրոպայի չեմպիոն
Խորվաթիայի Զագրեբ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2015թ. առաջնության մրցումների առաջին օրը՝ մայիսի 15-ին, մրցագորգ դուրս եկան մեր մարզիկներից 5-ը: Հայաստանի սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ նրանցից երեքն արժանացան մեդալների. Մավրիկ Նասիբյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը 74 կգ քաշային կարգում, Էռնեստ Հայրապետյանը՝ 57 կգ քաշայինների մրցապայքարում երկրորդն էր, իսկ Տիգրան Կիրակոսյանը հավասարը չունեցավ 52 կգ քաշային կարգում և հռչակվեց հին աշխարհամասի սամբոյի Եվրոպայի առաջնության չեմպիոն: Երեք մեդալակիրներն էլ Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են: Հայաստանցի մյուս մարզիկները պայքարի մեջ կմտնեն մայիսի 16-ին և 17-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել