HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյումրու քաղաքապետն ընդունել է Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին ու նրանց մարզիչներին

Այսօր` մայիսի 12-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունել է 2015 թ.-ի ապրիլին Եվրոպայի առաջնություններում մեդալներ նվաճած գյումրեցի մարզիկներին և նրանց մարզիչներին: Այս մասին հայտնում են Գյումրու քաղաքապետարանից:

Հանդիպման սկզբում քաղաքապետը շնորհավորել է մարզիկներին` հաջողություններ մաղթելով առաջիկա մրցաշարերում: Սամվել Բալասանյանը բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների աշխատանքը` հույս հայտնելով, որ հաղթանակները կլինեն շարունակական, հատկապես, որ Գյումրու սպորտը մշտապես առաջատար դիրքերում է:

Մարզիկներն ու մարզիչներն իրենց հերթին շնորհակալությունն են հայտնել ուշադրության համար՝ խոստանալով հաջորդ մրցաշարերից եւս վերադառնալ մեդալներով: Հանդիպման վերջում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դրամական պարգևներ է հանձնել մարզիկներին և մարզիչներին` խոստանալով մշտապես ուշադրության կենտրոնում պահել սպորտը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter