Իրար է բախվել 4 ավտոմեքենա. տուժել է 5 մարդ
Հոկտեմբերի 29-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցում տեղի է ունեցել ավտոպատահար. բախվել է 4 ավտոմեքենա, կան տուժածներ, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում Սարալանջի փողոցի նախկին «Երիտասարդական պալատի» հատվածում «ԲՄՎ» մակնիշի 24 OԼ 657 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել շինարարական արգելապատնեշին և ընկել հարակից շինհրապարակի տարածք: Բախվել են «ՎԱԶ-2110» մակնիշի 19 ՏՕ 449 պետհամարանիշի, «Շկոդա Օկտավիա» մակնիշի Տ 6790 պետհամարանիշի (պատկանում է «Լիդեր» տաքսի ծառայությանը), «Մերսեդես Ե» մակնիշի 24 UO 701 պետհամարանիշի ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տեղի ուժերով ավտոմեքենաներից դուրս են բերվել և թիվ 1 Համալսարանական հիվանդանոց տեղափոխվել «ԲՄՎ»-ի վարորդ,1984 թ. ծնված Վ.Դավթյանը, «ՎԱԶ-2110»-ի վարորդ,1950 թ. ծնված Ա.Հայրապետյանը և ուղևորներ՝ 1947 թ. ծնված Հ.Հայրապետյանը, Սուսաննա Գրիգորյանը: Տուժածների վիճակը գնահատվել է բավարար:
«Մերսեդես Ե» մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Վ.Հովհաննիսյանը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ տուժածի վիճակը միջին ծանրության է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել