HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեք հոգի թունավորվել է գազից

Հոկտեմբերի 29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալի­խան­յան եղբայրների փողոցի թիվ 5 շենքի 13-րդ բնակարանում տեղի է ունեցել գազի արտահոսք, բնակիչներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ «1-04» ծառայության աշխատակիցների ժամանելը հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Գազից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 51-ամյա Ղ.Իսրայելյանը, ով, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ շմոլ գազից թունավորվել են Գյումրի քաղաքի Տիմիրյազև փողոցի թիվ 35 տան բնակիչներ՝ 28-ամյա Սիլվա և 8-ամյա Անի Մխոյանները, որոնք, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել են հոսպիտալացվելուց: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter