HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համերգ` ընտրությունների շեմին

Փետրվարի 25-ին կեսօրին Ալավերդու Ս. Գրիգոր Նարեկացի եկեղեցու մերձակա հրապարակում Աջարիայի երգի եւ պարի պետական անսամբլը համերգ տվեց ալավերդցիների համար:
Համերգին մասնակցում էր մոտ 250 մարդ: Հաղորդավարների ելույթից պարզ դարձավ, որ այն ֆինանսավորել էր «Հյուսիսային Էլ. ցանցերի» տնօրեն Կարեն Սարիբեկյանը: Վերջինիս' առաջիկա ԱԺ ընտրություններին թիվ 31 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվելու մտադրությունը արդեն հայտնի է ալավերդցիներին:

Ինքը' Կ. Սարիբեկյանը, Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի հետ մասնակցում էր համերգին: Մեկ- երկու կատարումից հետո, գուցե նաեւ ցուրտ եղանակի պատճառով, հավաքվածների կեսից ավելին հեռացավ հրապարակից: Համերգին ներկա գտնվողների մեջ մեծ թիվ էին կազմում Ալավերդու եւ Վանաձորի էլ. ցանցերի եւ Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները: Հայտնի է նաեւ, որ ԱԺ ընտրություններին Կարեն Սարիբեկյանին Ալավերդիում աջակցելու են քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, «Հյուսիսային էլ. ցանց» ՓԲԸ-ի Թումանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանը եւ «Հանրապետական» կուսակցության տեղական կառույցը, որի ղեկավար վերջերս նշանակվել է քաղաքապետ Ա. Նալբանդյանը:

Չնայած նրան, որ քաղաքապետի ընտրությունների ժամանակ Ա. Նալբանդյանին պաշտպանում էր Գագիկ Ծառուկյանը, եւ հենց նրան է քաղաքապետը պարտական իր ընտրության համար: Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Աքորիի գյուղացիներից մեկը, թիվ 31 ընտրատարածքում ընդգրկված Աքորիի բնակիչներին Կարեն Սարիբեկյանը համերգի նախորդ օրը խոստացել է ԱԺ ընտրություններին իրեն ձայն տալու դեպքում իր միջոցներով գազաֆիկացնել ամբողջ գյուղը:

Լ. Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter