Վարազդատ թագավորին նվիրված սամբոյի հանրապետական հուշամրցաշար՝ Երևանում
Հոկտեմբերի 29-ին Երևանի սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է անտիկ ժամանակների օլիմպիական խաղերի հաղթող հայոց Վարազդատ թագավորի հիշատակին նվիրված սամբոյի հանրապետական ավանդական հուշամրցաշար:
Հուշամրցաշարին այս տարի մասնակցում է 1998թ. ծնված և ավելի փոքր տարիքի ավելի քան 120 դեռահաս Երևանից, Գյումրիից, Արտաշատից, Աբովյանից, Նոր Հաճընից, Չարենցավանից, Բյուրեղավանից:
Բոլոր հաղթողներն ու մրցանակակիրները կստանան համապատասխան կարգի մեդալներ ու դիպլոմներ:
Ինչպես հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, մրցաշարի նպատակն է սամբո մարզաձևը հանրահռչակելը, հեռանկարային մարզիկներին խրախուսելը, մարզական փորձն ավելացնելը, Հանրապետության քաղաքների, մարզերի ու մարզական կազմակերպությունների միջև կապերն ամրապնդելը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել