HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաձիգ Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Երեկ՝ մարտի 6-ին, Նիդեռլանդներում ընթացող Եվորպայի առաջնությանը, վազող թիրախ, 10մ, երիտասարդ աղջիկների պայքարում (20+20 կրակոց) 11  մրցակցից  Լիլիթ Մկրտչյանը խոցել է 362 միավոր և 2-րդ հորիզոնականով անցել կիսաեզրափակիչ փուլ: 1-ին հորիզոնականով կիսաեզրափակիչ է անցել հունգարուհի Վերոնիկա Մայոռը (373 միավոր), 3-րդով ֆրանսուհի Ֆլորենս Լուիսը (360 միավոր) և 4-րդով գերմանուհի Նինա Դանները (358 միավոր):

Կիսաեզրափակչում հունգարուհին 6:3 հաշովով հաղթանակի է հասել գերմանուհու հանդեպ, իսկ մեր հայրենակցուհին նույն հաշվով հաղթանակի է հասել ֆրանսուհու հանդեպ:

Եզրափակչում հանդիպել են զույգերի հաղթողները, ու Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով հաղթանակի է հասել հունգարուհի Վերոնիկա Մայոռի հանդեպ, և այդպիսով Լիլիթ Մկրտչյանը ճանաչվել է չեմպիոն, իսկ  աշխարհի գործող և Եվրոպայի երիտասարդների արդեն նախկին չեմպիոն Վերոնիկա Մայոռը գրավել է  2-րդ տեղը: Գերմանուհի Նինա Դանները 6:2 հաշվով հաղթել է ֆրանսուհի Ֆլորենս Լուիսին և գրավել 3-ր տեղը:

Լիլիթ Մկրտչյանը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի» սան է, անձնական մարզիչն է Գագիկ Մելոյանը:

Հայաստանի հավաքական թիմի մյուս մարզիկները երեկ գրանցել են հետևյալ արդյունքները. վազող թիրախ, 10մ, երիտասարդ տղաների պայքարում (30+30 կրակոց)16 մրցակցից  Շանթ Սարգսյանը 552 միավորով գրավել է 5-րդ տեղը և չի անցել կիսաեզրափակիչ փուլ, Ռազմիկ Մինասյանը 527 միավորով գրավել է 13-րդ տեղը, նրան հաջորդել է 524 միավոր խոցած՝ Արթուր Պետրոսյանը: Թիմային պայքարում տղաների եռյակը գրավել է 4-րդ տեղը:

Օդամղիչ հրացան, 10մ, կանաց պայքարում (40 կրակոց) 71 մասնակցից Իրինա Լաուերը (Աղաջանյան) 405,6 միավորով գրավել է 63-րդ տեղը: Օդամղիչ ատրճանակ, 10մ,  տղամարդկանց պայքարում (60 կրակոց) 57 մրցակցից  Նորայր Առաքելյանը 573 միավորով գրավել է 24-րդ տեղը:

Այսօր՝ մարտի 7-ին կմրցեն Հարչիկ Բաբայանն ու Քրիստիան Լաուերը օդամղիչ հրացան ,10մ, 60 կրակոց վարժությունում, և այդպիսով հայ մարզիկները կավարտեն մրցելույթները: 

Հ. Գ. Մարտի 2-8-ը Հոլանդիայի Առնեմ քաղաքում տեղի է ունենում հրաձգության  Եվրոպայի առաջնաություն 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ, վազող թիրախ զենքաձևերից: Եվրոպայի առաջնությանը մասնակցում է 43 երկրի 521 մարզիկ, որից 11-ը Հայասնանից:  Հայ մարզիկները մասնակցում են հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի և Հրաձգության հանրապետական մարզադպրոցի սաներից:

Այս մասին հայտնում է ՀՀՖ մամուլի քարտուղար Լ. Ավետիսյանը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter