HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանն ընդունել է ԱՊՀ երկաթուղային վարչությունների ղեկավարներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային վարչությունների ղեկավարներին, ովքեր Երևան են ժամանել ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 55-րդ նիստին մասնակցելու նպատակով:

Նախագահը ողջունել է արդեն երրորդ անգամ խորհրդի նիստի անցկացումը Երևանում, նշելով, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացներում և կողմ է Համագործակցության անդամ երկրների միջև հարաբերությունների հետագա խորացմանը:

Ընդգծելով, որ ԱՊՀ-ի տնտեսական բաղադրիչում տրանսպորտային ենթակառուցվածքը և մասնավորապես՝ երկաթուղային հաղորդակցությունը կարևոր տեղ են զբաղեցնում, Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում երկաթուղային տրանսպորտի զարգացման ոլորտում որոշակի առաջընթաց կա, սակայն միջտարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության զարգացման համատեքստում մեր երկիրը դեռևս հայտնի խնդիրներ ունի:

ԱՊՀ անդամ պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը կարևորել է վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունված երկաթուղային տրանսպորտի ռազմավարական զարգացման ծրագիրը, որը պաշտպանել է նաև Հայաստանը: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter