
Մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը մեկնեց Էրզրում
Այսօր՝ ժամը 14:00-ին, Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Թուրքիայի Էրզրում քաղաք է ուղևորվել ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ (100-ից ավելի վրաններ, 500 քնապարկ և 7000-ից ավելի անկողնային պարագաներ) տեղափոխող Իլ-76 ինքնաթիռը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով կան զոհեր ու ավերածություններ։
Երեկ Հայաստանը դիվանագիտական խողովակներով ստացել էր Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։ Այս մասին հայտնում են Արտակարգ ալիք լրատվական կենտրոնից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել