Արշակ Սադոյանը ՀՀԿ-ի հետ համագործակցության ծրագրեր չունի
ԱԺԴ կուսակցության հիմնադիր, հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանից հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ նա էլ առաջիկայում ՀՀԿ-ին համագործակցության առաջարկ ներկայացնի եւ հենց ՀՀԿ-ի ցուցակով էլ ինքն անցնի խորհրդարան:
«Ես անձամբ նման ծրագրեր չունեմ: Մենք ունենք այն ծրագրերը, որոնց մասին այսպես միանգամից ասելը դժվար է»,- ասաց Արշակ Սադոյանը:
Այնուհետեւ Ա. Սադոյանը հավելեց, որ իրենք առաջարկել են ազգային ժողովրդավարության սկզբունքներով ծրագրեր եւ դրանք քննարկվում են այդ սկզբունքներն ընդունող քաղաքական ուժերի հետ: «Միայն դա ենք քննարկում եւ ՀՀԿ-ի հետ քննարկման որեւէ խնդիր չկա»,-ասաց Արշակ Սադոյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում ինքը որեւէ կուսակցության համամասնական ցուցակով ընտրվի պատգամավոր կամ առանձին մասնակցի ընտրութկուններին, Արշակ Սադոյանը պատասխանեց. «Ազգային ժողովրդավարների շարժման կողմնակիցները քննարկում են այդ հարցը, երբ քննարկումներն ավարտվեն, այդ մասին ձեզ կասենք»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել