
Հայաստանը Թուրքիային ուղարկել է վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ
Այսօր Հայաստանը թուրքական Կարմիր մահիկի և Եվրաատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնի միջոցով ստացել է Թուրքիայի կառավարության օգնության պաշտոնական հայտը։
Այսօր երեկոյան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները Իլ-76 ինքնաթիռով Թուրքիայի Իզմիր քաղաք կտեղափոխեն ՀՀ կառավարության աջակցությունը՝ 40 տոննա բեռ. վրաններ, քնապարկեր, ծածկոցներ, անկողնային պարագաներ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել