ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը մեկնեց ԼՂՀ
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզպետները, այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, վարչապետ Արա Հարությունյանի հետ, որոնց ընթացքում կքննարկվեն Հայաստանի մարզերի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչական շրջանների միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ու խորցմանն առնչվող հարցեր:
Մարզպետները կայցելեն Լեռնային Ղարաբաղի գործընկեր վարչական շրջաններ, տեղերում կքննարկեն համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները, ինչպես նաեւ կոնկրետ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ այցելության արդյունքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները կամփոփվեն ԼՂՀ կառավարությունում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել