
Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, նրան շտապ հոսպիտալացրել են
«Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ` նախօրեին Մոսկվայում կտրուկ վատացել է տնային կալանքի տակ գտնվող գործարար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը, նրան շտապ հոսպիտալացրել են: Այս մասին հայտնել է նրա բժիշկ Հենրի Բակունցը:
Հայրապետյանը քաղցկեղ ունի, ինչպես նաև սրտի ու ճնշման խնդիրներ, շաքարախտ: «Նրան ստացիոնար բուժում է հարկավոր, հիվանդանոցում անցկացրած մի քանի օրը շատ քիչ է»,- ասել է բժիշկը:
Նախօրեին Մոսկվայում ներկայացված «Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն» վավերագրական ֆիլմում մանրամասնորեն ներկայացվում է նաև գործարարի առողջական անմխիթար վիճակը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել