
«Հայկական ծրագրերի» Հաշվապահ 6 համակարգը հաղթող է ճանաչվել Software of the Year անվանակարգում
Թբիլիսիում նոյեմբերին տեղի ունեցած GITI 2014 կոնֆերանսի շրջանակում կայացած մրցույթում «Հայկական Ծրագրեր» ընկերության «Հաշվապահ 6» համակարգը հաղթող է ճանաչվել Software of the Year անվանակարգում:
GITI-ը Վրաստանի կիբեռանվտանգության և ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տարածաշրջանային ամենամյա կոնֆերանս է, որին մասնակցել է 400-ից ավելի ընկերություն 20 երկրից:
Մրցույթի պետական հատվածի անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել Վրաստանի Ազգային բանկը և Հանրային ռեեստրի ազգային գործակալութունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել