HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտգործնախարարը բացեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների յոթերորոդ նիստը

Հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 7-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով: 

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ համագործակցության խորացող բնույթը: 

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ շուրջ մեկուկես տարի առաջ մեկնարկած բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել:

Առ այսօր Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 19 գլուխ: 

Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկեցին համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Զրուցակիցները կարեւորեցին հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվելիք «Շարժունակության շուրջ  գործընկերության համատեղ հռչակագիրը», ինչը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:

Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկեց Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթերորդ լիագումար նիստը, որը բացեց նախարար Նալբանդյանը: 

Այնուհետեւ տեղի ունեցավ աշխատանքային նիստը, որն հայկական կողմից վարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter