Այրվել են Թալինի Կարմիր Ավետարան մատուռի տանիքն ու սրբապատկերներ
Հոկտեմբերի 25-ին` ժամը 11.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Տերյան փողոցի թիվ 24 հասցեում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցուն հարակից այրվում է Կարմիր Ավետարան մատուռի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.53-ին, մարվել` 12.10-ին: Այրվել են մատուռի փայտյա տանիքը` 6 քմ մակերեսով և 15 սրբապատկեր:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել