HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մելինե Դալուզյանն ընդամենը 11-րդն է

Այսօր Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում ավարտվեց 69 կգ կանանց պայքարը: Հայաստանն այս քաշային կարգում ներկայացնում էր Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Մեր մարզուհին պոկում վարժությունում բարձրացրեց 102, իսկ հրումում՝ 125 կգ՝ ցույց տալով երկամարտի 227 կգ արդյունք:

9 հոգուց բաղկացած A խմբում Մելինեն զբաղեցրեց 8-րդ տեղը: Իսկ ընդհանուր քաշային կարգում գյումրեցի մարզուհին ընդամենը 11-րդն էր՝ իրենից առաջ թողնելով B խմբի երեք ծանրորդուհիների:

Աշխարհի չեմպիոն դարձավ հյուսիսկորեացի Ռյո Ուն Հուին (երկամարտում՝ 265 կգ), երկրորդը ղազախստանցի Ժազիրա Ժապարկուլն էր (262 կգ), իսկ երրորդը՝ Չեն Յույուանը (261 կգ): 

Վաղը մեր մասնակիցներից ելույթ կունենա 105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որն ընդգրկված է A խմբում: 

Լուս.՝ առաջնության պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter