HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բեռնար Շալանդ. «Մենք պատրաստ ենք վաղվա խաղին»

Պորտուգալիայի Ֆարու քաղաքի «Ալգարվե» մարզադաշտում ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:

-Ֆուտբոլասերներին հուզում է, թե ինչու է հրավիրվել վնասվածք ունեցող Դավիթ Մանոյանը եւ չի հրավիրվել Արտակ Դաշյանը: 

-Ըստ ՈւԵՖԱ-ի կանոնադրության՝ 23 խաղացողներ կարող են լինել հայտացուցակում: Դավիթ Մանոյանն այս հավաքանում 24-րդն է, վնասվածք ունի, հայտացուցակում չի լինելու, նա աշխատում է մեզ հետ: Մեզ հետ է քանի որ լավ ֆիզիոթերապեւտ ունենք:
Ես գոհ եմ Դաշյանի խաղից, բայց թիմում կան Գեւորգ Ղազարյանը, Հենրիխ Մխիթարյանը… Մեր հարձակման գիծն առանց այդ էլ հագեցած է:

- Դուք նախորդ ասուլիսին հայտարարեցիք, թե Դենիս Թումասյանը կհրավիրվի, եթե ունենա խաղային պրակտիկա: Նա արդեն ունի խաղային պրակտիկա սակայն չի հրավիրում: Այց հարցն արդեն մի քանի տարի քննարկման առարկա է: Ի վերջո, նա հավաքականի թեկնածու՞ է: Եթե այո, ապա ինչո՞ւ չի հրավիրվում…

-Նա թեկնածու է, բայց ես գոհ էի Սերբիայի հետ խաղում իմ պաշտպանական գծի խաղացողներից: Ինչ կլինի ապագայում՝ չեմ կարող ասել:

-Ինչո՞վ կարող է զարմացնել Հայաստանը Պորտուգալիային:

-Ես երբեք իմ թիմին չեմ ասում, թե այսօր պետք է անպայման հաղթենք, կամ ոչ-ոքի խաղանք: Ես միշտ խաղը  սկսում եմ 0:0 հաշվով: Գոհ կլինեմ, թե ոչ՝ կերեւա խաղից հետո: Սերբիայի հետ խաղից առաջ եթե ինձ հարցնեին՝ գոհ կլինեմ ոչ-ոքիից, ես կպատասխանեի՝ այո: Բայց այժմ ես դժգոհ եմ, որ այդ խաղում ընդամենը մեկ միավոր ենք վաստակել: Մենք մշտապես կարող ենք անակնկալներ մատուցել: Մենք ունենք լավ կատարողներ:

- Սերբիայի հետ խաղից հետո մեր հավաքականը հոգեբանորեն ինչպիսի՞ վիճակում է մոտենում առաջիկա խաղին:

-Կարծում եմ, որ խաղից հետո մի կողմից թիմը գոհ էր, որ նման խաղ ցույց տվեց, մյուս կողմից հիասթափված էր արդյունքից: Բայց մենք գիտակցում էինք, որ պետք է շարունակենք աշխատել, քանի որ առաջիկայում բարդ մրցակից է սպասվում: Մենք վաղը խաղալու ենք Եվրոպայի լավագույն հավաքականներից մեկի՝ Պորտուգալիայի դեմ եւ դա մեծ փորձություն է մեզ համար: Նման ուժեղ մրցակցի հետ խաղը խաղացողներին ավելի է մոտիվացիացնում: Կարելի է ասել, որ մենք պատրաստ ենք առաջիկա խաղին:

- Ի՞նչ կարող եք ասել Պորտուգալիայի ունեցած խաղերի մասին, որոնցում նրանք մրցել են Դանիայի եւ Ալբանիայի հետ:

-Լավ չի լինի, եթե ես խոսեմ Պորտուգալիայի խնդիրների մասին: Պորտուգալիան ունի մեծ փորձ, հիանալի կազմ… Այս թիմի հարձակումը շատ ուժեղ է: Միայն Ռոնալդուն չէ, որ ուժեղ է դարձնում հարձակման գիծը: Կա նաեւ Նանի, ով շատ ուժեղ է: Պորտուգալիան թիմ է, որն ունի անհատապես շատ ուժեղ խաղացողներ: Բոլոր օղակներում էլ Պորտուգալիան լավ կադրեր ունի:

Ինչ վերաբերվում է ընտրական խաղերին, ապա դժվար է համեմատություններ անել, քանի որ այդ ընթացքում մարզիչը փոխվեց եւ ասպարեզում են լրիվ տարբեր թիմեր: Բացի այդ, առանց Ռոնալդուի Պորտուգալիան լրիվ տարբեր թիմ է եւ դժվար է խոսել Ալբանիայի խաղի մասին:

-Բավական երկար ժամանակ Յուրա Մովսիսյանը վնասվածք ուներ: Վերջերս նա վերադարձավ «Սպարտակի» հիմնական կազմ: Ինչպես եք գնահատում նրա մարզավիճակը: Արդյո՞ք նրան կտեսնենք մեկնարկային կազմում:

-Եթե նա խաղում է «Սպարտակում», նշանակում է, որ նա ի վիճակի է խաղալ: Ես «Սպարտակի» գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ լավ հարաբերությունների մեջ եմ եւ խոսել եմ Մովսիսյանի վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter