HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

516 հետցնցում՝ 4 օրում. Երեւանում զգացվել է 3-4 բալանոց հերթական ցնցումը

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 23-ին` ժամը 15.41-ին Վան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչև այսօր`  ժամը 08.20-ի դրությամբ արձանագրվել է 3-5 մագնիտուդով 516 հետցնցում:

Երեկ՝ տեղական ժամանակով 19.55-ին, Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես Երևանում` 3-4 բալ ուժգնությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter