
Ուժեղ հետցնցում Թուրքիայում, որը զգացվել է նաև Հայաստանում
Այսօր` տեղական ժամանակով 19.55-ին, Թուրքիայի տարածքում` Վան քաղաքից 45 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7-8 բալ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում, մասնավորապես Երևանում` 3-4 բալ ուժգնությամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել