
Նոր տեսախցիկներ՝ կենդանիներին հսկելու և որսագողերի դեմ պայքարի համար
Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի հարակից տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում տեղադրվել են մշադիտարկման նոր սերնդի IP և GPS տեախցիկներ, որոնք շարունակական ուղիղ տեսահոսք են ապահովում դեպի իրենց միացրած համակարգիչները (անտառապահների կայանում գտնվող): GPS տեսախցիկները գործարկվում են շարժում արձանագրելուն պես՝ տեղեկատվությունն ու լուսանկարները փոխանցելով SMS ու MMS հաղորդագրություններով:
Այս համակարգը հնարավորություն է ընձեռում ոչ միայն տեղեկություններ ստանալ կենդանիների մասին, այլև բացահայտել ապօրինաբար տարածք մուտք գործած անձանց, օրինակ՝ որսագողերին:
Ծրագրի շջանակներում ձեռք է բերվել նաև անօդաչու տեսահսկման համակարգ: Ծրագիրն իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը՝ (FPWC) ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:
Մեկնաբանել