
Վանի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի
Երեկ Վանի մերձակայքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 265-ի, վիրավորվել է 1140 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Թուրքիայի ներքին գործերի նախարարին:
Մոտ 2400 փրկարար շարունակում է աշխատանքները՝ փլատակների տակ ողջ մնացած մարդկանց որոնելով:
7,2 մագնիտուդով երկրաշարժից ամենից շատ տուժել է Արճեշ քաղաքը: Աղետի վայրում ավերվել է մոտ 1000 շենք, այդ թվում՝ ուսանողական հանրակացարան, առողջապահական հաստատություններ:
Ակնկալվում է, որ զոհերի թիվը կմեծանա:
Չնայած խիստ ցրտին՝ տասնյակ հազարավոր մարդիկ գիշերն անցկացրել են դրսում: Ոմանք փլված շենքերից փայտ են հավաքել ու վառել, որ տաքանան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել