Հրդեհ Քաջարանում. զոհվել են տարեց ամուսինները
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:20-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քաջարան քաղաքի Տերյան փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել, ստացված այրվածքներից մահացել են ամուսիններ` 82-ամյա Արամայիս Գալստյանը և 78-ամյա Ռոզա Սարգսյանը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ժամը 15:00-ի սահմաններում բնակարանի խոհանոցում, ինչի հետևանքով տանտերերը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ, ծխախեղդ եղել և մահացել:
Հրդեհը մարվել է նույն օրը՝ ժամը 15.43-ին, մարտական մեկ հաշվարկի ուժերով:
«Հրդեհի պատճառները պարզվում են: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել