«Զեյթուն» մարզական ակումբի թիմը կմասնակցի «Պատանի սամբիստ-2011»-ին
Հոկտեմբերի 28-ից 31-ը Մոսկվայում տեղի կունենա «Պատանի սամբիստ-2011» միջազգային ակումբային առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին Հայաստանի Հանրապետությունից կմասնակցի «Զեյթուն» մարզական ակումբի թիմը:
Մոսկվա կմեկնեն նաև «Զեյթուն» ակումբի նախագահ Դավիթ Խիթարյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը:
Մոսկովյան եզրափակիչին, «Զեյթունից» բացի, կմասնակցի ևս 30 թիմ՝ Ուկրաինայից, Աբխազիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հիշեցնում է, որ մրցաշարի հայաստանյան փուլը տեղի էր ունեցել հուլիսի 16-ից 17-ը Երևանի «Դինամո» մարզապալատում: Հայաստանյան փուլին մասնակցեց 10 թիմ՝ ՀՀ տարբեր մարզերից ու Արցախից, և հենց «Զեյթուն» թիմը զբաղեցրեց առաջին տեղն ու ստացավ եզրափակիչին մասնակցելու իրավունք:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել