
Ուժեղ երկրաշարժ Թուրքիայում, որը զգացվել է նաև Հայաստանում
Այսօր` ժամը 15.41-ին, գրանցվել է 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թուրքիայում՝ Վան քաղաքից 38 կմ հյուսիս: Վանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների կադրերը կարելի է դիտել այստեղ:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
Երկրաշարժը 3-5 բալ ուժգնությամբ զգացվել է ՀՀ տարածքում: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել