Կկայանա ակադեմիական թիավարության պատանեկան մրցաշար
Հոկտեմբերի 23-ին կկայանա ակադեմիական թիավարության պատանեկան մրցաշար՝ նվիրված Գոռ Մինասյանի հիշատակին: Մրցաշարի կազմակերպիչն է ՀՀ թիավարության ֆեդերացիան: Հուշամրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա Արագածի 95ա հասցեում:
Գոռ Մինասյանը, լինելով 1980-ականների ակադեմիական թիավարության ակնառու սպորտսմեններից մեկը, նվաճել է բազմաթիվ մրցանակներ, դիպլոմներ: Նա եղել է Հայսատանի ԽՍՀ և ՀՀ բազմակի չեմպիոն, ՀՀ առաջին չեմպիոն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել