Մեկ շաբաթում հակառակորդը հրադադարը խախտել է 180 անգամ
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 180 անգամ: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց:
Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Միայն այդ օրը թշնամին հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` «СВД» և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից:
Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ բացի դրանից՝ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերը թշնամու օդային տարածքում հավաստանշել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սաքերի թռիչքներ:
ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը հայտնում է, որ չնայած ադրբեջանական կողմի այսօրինակ ակտիվությանը, ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել