
Ի՞նչ է փոխելու Ալիև-Սարգսյան հանդիպումը
Մեկ հարց Սորբոնի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանին
-Այսօր Սոչիում սպասվում է ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Քննարկման ի՞նչ առարկա է լինելու, եթե երկու երկրների միջև բանակցությունները վաղուց սպառվել են: Դրանից արդյո՞ք կնվազի ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական շփման գծում գործողությունների քանակը:
-Չեմ կարծում թե որևէ բան կփոխվի: Սոչիի հանդիպումը մի միջոցառում է, որից միայն Ռուսաստանը կարող է օգտվել՝ հաստատագրելով իր դերը՝ որպես արբիտր-պետություն: Ադրբեջանը չի փոխելու ոչինչ իր գործելակերպում, հետևաբար՝ Հայաստանը ոչնիչ չի կարողանա փոխել իր հերթին:
Մինչ այսօր Հայաստանի դերակատարումը եղել է պատասխանող-պաշտպանվողի պատմուճանը, և այդ դերը Հայաստանը, ցավոք, շարունակելու է խաղալ: Դարձյալ ցավոք, այլ՝ էական որևէ արդյունք Սոչիում չի արձանագրվելու, և իրերի ներկայիս դրության պարագայում չի էլ կարող արձանագրվել:
Լուսանկարը՝ Գերման Ավագյանի (Հ. Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից)
Մեկնաբանել