«Eco Ambassadors»` բնության դեսպանները վերադարձան Հայաստան
FYCA-ն` փոխանակման ծրագրի Վրաստանում
«Գամարջոբա», «Սալամ», «Մերհաբա», «Հալլո», «Սվեյկի» և «Բարև». այս ողջյունի խոսքերով էին բազմամշակութային համերաշխ մթնոլորտում իրենց օրը սկսում Հայաստանից, Թուրքիայից, Ադրբեջանից, Հոլանդիայից, և Լատվիայից Վրաստան ժամանած երիտասարդները:
«Eco ambassadors» երիտասարդական միջազգային փոխանակման ծրագիրը սեպտեբերի 25-ից հոկտեմբերի 5-ն իր շուրջն էր համախմբել երիտասարդների: Նրանք իրենց մտահոգվածությունն էին հայտնում համաշխարհային բնապահպանական խնդիրների մասին: Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA)-ն ևս ներկա էր և ակտիվորեն ներգրավված:
Ծրագրի նպատակներից էր երիտասարդներին կրկին բնությանը մոտեցնելը: Ժամանակի ընթացքում մարդկությունը հեռացել է իր ակունքներից: Մինչդեռ մարդը պետք է ապրի բնության հետ համահունչ և ներդաշնակ, չընդվզի և չփորձի կառվարել այն: Աղբահանություն, օդի, ջրի ու շրջակա միջավայրի աղտոտվածություն. նման շատ այլ խնդիրներ, որոնցից յուրաքանչյուրն առանձին քննարկման հարց է և պահանջում է որոշակի լուծումներ:
Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակներում իրականացվող երիտասարդական փոխանակումը մեկնարկեց Թբիլիսիում: Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) խմբի պատվիրակության կազմում էին Աստղիկը, Մարիաննան, Մանուշակը, Արտաշեսը, Հայկը և ես` Հայկուհին: Առաջին և առաջիկա 3 օրը օթևանեցինք փոքրիկ ու հարմարավետ հյուրատանը, որի սեփականատերը հայ երիտասարդ էր: Էլ ի՞նչ ճանապարհորդություն, եթե գոնե երկու-երեք հայի չհանդիպես` աշխարհի որ ծայրում էլ գտնվես: Ի դեպ, օգտվելով առիթից փոխանցում եմ մեր խմբի մասնակիցների բարևները Վալերային: «Վալերա, կարծում ենք մենք դեռ կօթևանքնենք Իսանի կայարանի հարևանությամբ գտնվող քո ջերմ «ԱԼՎ» հյուրատանը»:
Այստեղ սենյակներում մասնակիցները բաժանվել էին պատահականության սկզբունքով: Օրինակ` այն սենյակում, որտեղ «բնակություն» էինք հաստատել ես ու Մանուշակը, մեզ հետ սենյակը կիսում էին նաև Ադրբեջանի մասնակից Գուլլարը և Թուրքիայից` Դարան: Հետաքիքիր է, որ այդ կարճ օրերի ընթացում մասնակիցները հյուրանոցն անվանում էին «տուն»: Հեռանալով հյուրանոցի տարածքից` հաճախ հնչում էր «վերադառնալու տուն» արտահայտությունը: Իսկ հյուրանոցից հեռանում էինք տարբեր նպատակներով` ծանոթանալու ջրի մաքրման լաբարատորիային, լուսանկարելու Թբիլիսում առկա բնապաանական խնդիրները (լուսանկարնները հետագայում օգտագործեցինք խմբային հոդվածներում) կամ պարզապես ծանոթանալու երկրի տեսարժան վայրերին ու մշակույթին:
Առաջին աշխատանքային օրը բոլոր երկրների մասնակիցները միմյանց հետ ծանոթացան «Շիկի-Շիկի» պարի միջոցով: Յուրքանչյուր երկրի ներկայացուցիչ իրենից առաջ կանգնածին ներկայացնելով` պարի էր հրավիրում մյուսին: Իսկ տեսական հատվածում ոչ ֆորմալ, ինտերակտիվ մեթոդով տեղեկացանք աշխարհում առկա բնապահպանական խնդիրներին: Բնականաբար, այդ ամենն էլ ուղեկցվում է զվարճալի «աշխուժատորներով» կամ բոլորին հայտնի «energizers»-ներով:
Ծրագրի ընթացում յուրաքանչյուր երկրի պատվիրակություն մեկ օր ներկայացնում էր իր երկիրի մշակույթը` ուտեստներ, խմիչքներ, երգ-երաշտություն, պարեր: Իսկ ինչպես կներկայացներ` կախված էր ստեղծագործական հնարավորություններից: Հայաստանի օրը մեր պատվիրակությունը կազմակերպեց հային բնորոշ հյուրասիրություն` հայկական մթերքներով, խմիչքով, չրերով, մի խոսքով, իսկական հայկական «սեղան»: Իսկ մինչ այդ` տեղեկոթյուններ մեր երկրի մասին, հայկական երաժշություն և հայկական քոչարի: Հարցերի միջոցով այլ երկրներից Հայաստանին ամենատեղյակ մասնակիցներն էլ պարգևատրվեցին հայկական հուշանվերներով:
Մոռացա նշել, որ մեր ճանապարհորդությունը Թբիլիսիից շարունակվեց Քոբուլեթ, այդ ընթացում կարճ ժամանակով եղանք նաև Բաթումում և Քութաիսում: Դե իսկ զավեշտալի և արկածային դեպքերն այս օրերին անխուսափելի էին: Ինչպես Արտաշեսը մոլորվեց Բաթումում, կամ ինչպես Հայկն «արգելակեց» անարգելակ հեծանիվը…չէ', ամեն ինչ չեմ պատմի: Խմբի գաղտիքները մնում են խմբի ներսում:
Այս ծրագրի յուրահատկություններից մեկն էլ այն էր, որ ամեն օր նախաճաշի, ճաշի և ընթրիքի համար պատասխանատվություն էր կրում մեկ երկիր: Հենց նրան էին վերապահված, ինչպես կերակուրների պատրաստման, այնպես էլ հետագա բոլոր «գործընթացները»: Հայկն այս օրերի ընթացում կյանքում առաջին անգամ ընթրիքից հետո անցավ ամանները լվանալուն, և որպես ապացույց «հերոսական» գործի` լուսանկարվեց: Արտաշեսը դասավորեց սեղանները, դե իսկ Մանուշակը, Մարիաննան և ես կտրատում էինք ինչ տեսնում էինք: Իսկ, Աստղիկը պատրաստեց համեղ մակարոն իտալական եղանակով, որը, ափսոս, շատ արագ վերջացավ, մի քանիսին էլ բաժին հասավ համեղ մակարոնի մասին պատմությունները:
Առավոտյան նախաճաշ, ծրագիր, ճաշ, գործնական աշխատնքներ, քննարկումներ, հանգիստ, ընթրիք, զբոսանքներ, ակցիաների կազմակերպում և տարբեր միջոցառումներ` խաղողահավաք, մանկական շոու, «ծառեր գրկելու» անմոռանալի խաղ և այլն: Այս էր վրաստանյան ծրագիր մոտավոր խճանկարը:
Վերջին օր: Հրաժեշտի պահ… Զգացմունքների տարափ, կոկորդ խեղդող հուզմունք ու արդեն կարոտ: 10 օրերի ընթացքում ձեռք բերած ընկերներ, ում հնարավոր է` երբեք էլ չտեստես: Անմոռանալի հուշեր և տպավորություններ ողջ կյանքի համար:
Որպես վերջաբան ասեմ, որ միջազգային ընկերությունը այժմ էլ շարունակվում է, միայն թե Facebook-յան տիրույթում:
Պատրաստեց` FYCA կամավոր Հայկուհի Ասատրյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել