Արցախի խորհրդարանականներն այցելել են դիրքեր
ԼՂՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը և խորհրդարանի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանն օգոստոսի 5-ին այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագծի մի շարք դիրքեր, զրուցել պաշտպանության բանակի դիրքապահ զինվորների, հրամանատարների ու այս օրերին նրանց միացած ազատամարտիկների հետ:
Ա. Ղուլյանն ու Ժ. Գալստյանը շնորհակալություն են հայտնել հայ դիրքապահներին՝ ցուցաբերած մարտական ոգու ու տոկունության և Արցախի պետական սահմանները վստահորեն վերահսկելու համար:
Նախատեսվում է ԼՂՀ ԱԺ նախագահի և պատգամավորների այցերը սահմանագծի այլ հատվածներ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել