«Բանանցը» խայտառակ ձեւով դուրս մնաց Չեմպիոնների լիգայից
Հայաստանի չեմպիոն Երեւանի «Բանանցն» այսօր չնայած 3-2 հաշվով հաղթեց Անդրորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմա» թիմին, սակայն քանի որ մրցակցի հարկի տակ պարտվել էր 0-1 հաշվով, դուրս մնաց հենց առաջին փուլից: Առաջին անգամն է, որ մեր չեմպիոն թիմը պարտվում է գաճաճ պետության թիմի: Ընդ որում, 20-րդ րոպեին հաշիվը բացեց Իլդեֆոնս Լիման, 29-րդ րոպեին այն հավասարեցրեց Ռումյան Հովսեփյանը:
47-րդ րոպեին Գարեգին Մաշումյանը առաջ մղեց երեւանցիներին, իսկ 56-րդ րոպեին Հովսեփյանը 11-մետրանոցով հնարավորություն տվեց «Բանանցին» հաջորդ փուլ անցնել, սակայն հանդիպման 90-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Էլոյ Կասալսը իր թիմի համար անչափ կարեւոր գոլ խփեց, ինչն էլ ճակատագրական եղավ:
Մրցակցի հարկի տակ խփած 2 գոլի շնորհիվ պայքարը կշարունակի կիսասիրողական թիմը: Սա վերջին տարիների հայկական ակումբային ֆուտբոլի դիմագիծն է ցույց տալիս:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել