HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1/4-րդում կխաղան 8 խմբերի հաղթողները

Աշխարհի առաջնության 1/4-րդ եզրափակչի զույգերն արդեն հայտնի են: Վերջին զույգը հայտնի դարձավ երեկ ուշ գիշեր:

Արգենտինան մեծ դժվարությամբ կարողացավ հաղթել Շվեյցարիային: Հիմնական ժամանակն ավարտվեց 0-0, իսկ ավելացվածի վերջին րոպեներին, այդուհանդերձ, հարավամերիկացիները հասան իրենց նպատակին: 118-րդ րոպեին դի Մարիան վարպետորեն գնդակն ուղարկեց դարպասի հեռավոր անկյունը: Այս գոլն էլ վճռական եղավ. Արգենտինա-Շվեյցարիա՝ 1-0:

Երկրորդ խաղում մրցեցին Բելգիան եւ ԱՄՆ-ն: Եթե առաջին կեսում հավասար պայքար էր գնում, ապա երկրորդում Վիլմոտսի սաները գրոհների տարապ տեղացին ԱՄՆ-ի դարպասի ուղղությամբ: Դարպասապահ Հովարդը, սակայն, անընդհատ փրկում էր իր թիմին: Պահատական չէ, որ հենց նա էլ ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող: Այս խաղը շատ նման էր Գերմանիա-Ալժիր հանդիպմանը, որտեղ նույնպես բոլոր 3 գոլերը խփվեցին ավելացված ժամանակում: Ինչպես եւ այդ խաղում, այստեղ էլ անմիջապես գոլ գրանցվեց երրորդ խաղակեսում: 93-րդ րոպեին Լուկակուի անցումից հետո գոլ խփեց դե Բրույնեն: Լուկակուն նույնպես կարող էր դառնալ հանդիպման լավագույնը, եթե չլիներ Հովարդի ֆանտաստիկ խաղը: Սեւամորթ ֆուտբոլիստն, այդուհանդերձ, 105-րդ րոպեին կարողացավ խոցել անգլիական «Էվերթոնում» իր խաղընկեր ամերիկացու դարպասը՝ 2-0: Արդեն 4-րդ խաղակեսում՝ 107-րդ րոպեին, Գրինը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել ամերիկացիները չկարողացան. Բելգիա-ԱՄՆ՝ 2-1: 

1/4-րդում խաղալու են Բրազիլիա-Կոլումբիա, Ֆրանսիա-Գերմանիա զույգերը մի կողմից, Հոլանդիա-Կոստա Ռիկա, Արգենտինա-Բելգիա զույգերը՝ մյուս կողմից: Այս 8 թիմերը 8 խմբերի հաղթողներն են, այսինքն՝ 1/4-րդում հայտնվել են իսկապես արժանի թիմեր: 

Այսօր եւ վաղը հանգստյան օրեր են: Ամսի 4-ին՝ ժամը 20:00-ին, կմրցեն Ֆրանսիան եւ Գերմանիան, իսկ 24:00-ին՝ Բրազիլիան եւ Կոլումբիան: Մյուս երկու զույգերը կխաղան հուլիսի 5-ին: 

Լուս.-ը՝ Getty Images    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter