HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆուտբոլի նախահայրերը աշխարհի առաջնությունում շատ քիչ հնարավորություն ունեն

Բրազիլիայում ընթացող աշխարհի առաջնությունում ավարտվեցին երկրորդ տուրի խանդիպումները C խմբում: Մրցեցին երկու զույգ՝ Կոտ դ՛Իվուար-Կոլումբիա, Ճապոնիա-Հունաստան: 

Առաջին խաղի առաջին խաղակեսն անցավ գոլազուրկ պայքարում, սակայն երկրորդը բավականին հետաքրքիր էր: 64-րդ րոպեին Խամես Ռոդրիգեսն առաջ մղեց հարավամերիկացիներին, իսկ 6 րոպե անց Կինտերոն կրկնապատկեց հաշիվը: «Փղերը» 73-րդ րոպեին կրճատեցին տարբերությունը: Անհատական անցումից հետո հիանալի գոլ խփեց Ժերվինյոն, բայց դա աֆրիկացիների միակ հաջողությունն էր: Կոտ դ՛Իվուար-Կոլումբիա՝ 1-2:

Տեսանյութն՝ այստեղ

Ճապոնիա-Հունաստան հետնապահների հանդիպումը ոչ մի բանով առանձնապես աչքի չընկավ եւ ավարտվեց 0-0 (տեսանյութ):

Այսպիսով՝ Կոլումբիան նվաճեց 1/8-րդ եզրափակչի ուղեգիր, իսկ երկրորդ ուղեգրի հարցը պարզ կդառնա վերջին տուրում, երբ կմրցեն Հունաստան-Կոտ դ՛Իվուար, Ճապոնիա-Կոլումբիա զույգերը: Առավել մեծ հնարավորություններ ունի Կոտ դ՛Իվուարը, քանի որ Հունաստանը խմբի ընդգծված հետնապահն է, մյուս կողմից՝ Կոլումբիան դժվար թե հեշտությամբ զիջի Ճապոնիային, քանի որ առաջին տեղ ապահովելու խնդիր ունի:

Առավել հետաքրքիր պայքարում անցավ D խմբի Ուրուգվայ-Անգլիա մրցավեճը: Երկու թիմերն էլ պարվել էին առաջին տուրում, այնպես որ խաղի մեջ մնալու համար նրանց անպայման հաղթանակ էր պետք: Խաղի հաշիվը 39-րդ րոպեին բացեց ուրուգվայցիների հարձակման առաջատար Լուիս Սուարեսը: 75-րդ րոպեին Ուեյն Ռունին հավասարեցրեց հաշիվը, բայց ուղիղ 10 րոպե անց Սուարեսը (լուսանկարում) կրկին ուրախություն պարգեւեց իր հայրենակիցներին: Խաղն այդպես էլ ավարտվեց. Ուրուգվայ-Անգլիա՝ 2-1:

Անգլիան գրեթե հնարավորություն չունի դուրս գալու խմբից, քանի որ դրա համար նրան պետք է, որ Իտալիան այսօր հաղթի Կոստա Ռիկային, իսկ հետո՝ Ուրուգվային, իսկ ինքը մեծ հաշվով առավելության հասնի Կոստա Ռիկայի հանդեպ վերջին տուրում: Պայմանականությունները շատ են: 

Այսօր 20:00-ին կկայանա Իտալիա-Կոստա Ռիկա հանդիպումը: 23:00-ին կմեկնարկի E խմբի առաջատարների Շվեյցարիա-Ֆրանսիա հանդիպումը: 02:00-ին էլ կկայանա Հոնդուրաս-Էկվադոր խաղը:

Լուս.-ը՝ Getty Images   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter