Տղամարդու դիակ՝ ՀԱԷԿ-ի մոտակայքից
Երեկ` ժամը 09.26-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` ՀԱԷԿ-ի մոտակայքով հոսող Հրազդանի ներքին ջրանցքում, տղամարդու դի կա, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել և ոստիկանության աշխատակիցներին հանձնել Երևան քաղաքի Օհանով փողոցի թիվ 30 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ,1949 թվականին ծնված Ռուբեն Հովհաննեսի Եղիազարյանի դին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել