HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին ոչ-ոքին աշխարհի առաջնությունում

Երեկ կեսգիշերն անց ավարտված Իրան-Նիգերիա հանդիպումը աշխարհի 20-րդ առաջնության՝ մինչ օրս ավարտված խաղերից միակն էր, որ ավարտվեց ոչ-ոքի՝ այն էլ առանց գոլերի: Հանդիպումն անցավ փոխնիփոխ գրոհներով, սակայն այդպես էլ գոլ չգրանցվեց: Նշենք, որ Իրանի հավաքականի առաջատարներից մեկն Անդրանիկ Թեյմուրյանն է, որը խաղում է կիսապաշտպանությունում, իսկ գլխավոր մարզիչ պորտուգալացի Կառլուշ Կեյրուշի օգնականը Մարգար Աղաջանյանն է: 

Հիշեցնենք, որ Իրանի ու Նիգերիայի հետ նույն F խմբում են ընդգրկված նաեւ Արգենտինան ու Բոսնիան, որոնց հանդիպումն ավարտվել է հարավամերիկացիների 2-1 հաշվով հաղթանակով: Այսինքն՝ այս պահի դրությամբ խմբի առաջատարը Արգենտինան է՝ 3 միավորով, 1-ական միավոր ունեն Իրան ու Նիգերիան, Բոսնիան միավոր չի վաստակել: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

Ավարտվեցին նաեւ G խմբի առաջին տուրի խաղերը: Գերմանիան 4-0 հաշվով ջախջախել էր Պորտուգալիային: Գանա-ԱՄՆ խաղում չնայած մի փոքր բարձր էին գնահատվում աֆրիկացիների հնարավորությունները, հենց 1-ին րոպեին Քլինթ Դեմփսին անակնկալի բերեց մրցակցին՝ դառնալով առաջնության առայժմ ամենաարագ գոլի հեղինակը: Եվ միայն 82-րդ րոպեին Անդրե Այուն կարողացավ հավասարեցնել հաշիվը՝ տրամաբանական ավարտին հասցնելով գեղեցիկ կոմբինացիան: Բայց դա էլ վերջը չէր. 86-րդ րոպեին Ջոն Բրուքսը կրկին նժարը թեքեց ԱՄՆ-ի կողմը, որը կարողացավ պահպանել հաթական հաշիվը. Գանա-ԱՄՆ՝ 1-2:

Տեսանյութը՝ այստեղ

Այսօր կավարտվի առաջին տուրը. H խմբում 20:00-ին ասպարեզ դուրս կգան Բելգիան ու Ալժիրը, իսկ 02:00-ին՝ Ռուսաստանն ու Հրվ. Կորեան: Այս հանդիպումների միջեւ ընկած ժամանակահատվածում՝ 23:00-ին A խմբում տեղի կունենա երկրորդ տուրի առաջին խաղը՝ Բրազիլիա-Մեքսիկա:    

Լուս.-ը՝ Getty Images 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter