HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերմանական «մեքենան» անողոք էր Պորտուգալիայի հանդեպ

Քիչ առաջ ավարտվեց աշխրահի առաջնության G խմբի կենտրոնական Գերմանիա-Պորտուգալիա հանդիպումը: Արդեն 12-րդ րոպեին Թոմաս Մյուլլերը 11-մետրանոցով բացեց խաղի հաշիվը: 32-րդ րոպեին Մաթս Հումելսը անկյունայինից եկած գնդակը մխրճեց Ռուի Պատրիսիուի դարպասը` օդային պայքարում հաղթելով Պեպեին: Դրանից 5 րոպե անց Պեպեի նյարդերը տեղի տվեցին Մյուլլերի հետ պայքարում. պաշտպանը ոչ միայն խախտեց կանոնները, այլեւ հետո գլխով հարվածեց գերմանացուն, ինչի պատճառով միանգամից արժանացավ կարմիր քարտի: Առաջին կեսի վերջին րոպեին Մյուլլերը հաշիվը դարձրեց խոշոր` 3-0: 

Գերմանացիները պաշտպանվում էին հստակ ու գործում էին բավականին խիտ` անընդհատ պրեսինգի ենթարկելով մրցակցին: Պորտուգալացիների դժբախտությանն ավելացավ ձախ պաշտպան Կոենտրանի վնասվածքը: Գերմանիայից էլ վնասվածքի պատճառով դաշտը լքեց Հումելսը: 78-րդ րոպեին նույն Մյուլլերը ձեւակերպեց հեթ-տրիկ` դառնալով առաջնության առայժմ լավագույն ռմբարկուն: Այսպիսով` Գերմանիա-Պորտուգալիա` 4-0: Այս խմբի Գանա-ԱՄՆ հանդիպումը տեղի կունենա 02:00-ին: 

Լուս.-ը՝ Getty Images


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter