HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրկին ինքնասպանությո՞ւն

Երեկ նորից զինվոր է մահացել, եւ ՊՆ քննչական ծառայությունն այն արդեն իսկ որակել է իբրեւ ինքնասպանություն: Ըստ քննչական մարմնի՝ ապրիլի 21-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ զորամասերից մեկում շարքային զինծառայող Արթուր Գեղամի Ղազարյանն իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վնասվածք է ստացել եւ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին՝ մահացել:

  
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրնսգրքի «Ինքնասպության հասցնելը» հոդվածի հատկանիշներով: ՊՆ քննչական ծառայության մամուլի հարցերով պատասխանատու Մերի Սարգսյանը «Լրագրին» հայտնել է, որ առայժմ ձերբակալվածներ չկան, եւ ինքը տեղեկություններ չունի, թե զինվորն մարմնական ինչպիսի վնասվածքներ է ստացել: Ուստի, հոդվածագիրը տարակուսում է, թե ինչ հիմքով է քրեական գործ հարուցվել «Ինքնասպանության հասցնելու» համար:
 
Արթուր Ղազարյանը բանակ էր զորակոչվել 2010 թ. աշնանը Հրազդանի զինկոմիսարիատից:

Մեկնաբանություններ (1)

hasmik
Ժողովուրդ ետ բանակում կա մի մանյակ ,որը դուք չեք կարում հայտնաբերեք տեսնւմ է որ անպատիժ է մնացել նորից է կատարում իրա սև գործը, կարող է դա նիվիդիմկա , դուք չեք կարողանւմ տեսնել . ինչ? է նշանակւմ հերթական ինքնասպանություն ,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter