HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման հարցերով օգնականին

 Հոկտեմբերի 18-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց սպառազինությունների վերահսկման հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ռոուզ Գոթեմյոլերին:

Ողջունելով հյուրին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների բազմաբովանդակ համագործակցությունն ընդգրկում է նաեւ սպառազինությունների վերահսկման ոլորտը եւ կարեւորեց պատվիրակության այցելությունը` նշելով, որ այն լավ հնարավորություն է մտքեր փոխանակել անվտանգության, սպառազինությունների վերահսկման եւ զինաթափման խնդիրների վերաբերյալ: 

Ռոուզ Գոթեմյոլերը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ ընդգծեց, որ ԱՄՆ բարձր է գնահատում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում Հայաստանի ներդրումը եւ կարեւորում է ՀՀ հետ փոխգործակցությունն այդ ոլորտներում: 

Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է դիտարկել Եվրոպայում սովորական զինված ուժերի (ԵՍԶՈւ) պայմանագիրը` որպես Եվրոպայում անվտանգության եւ կայունության հիմնասյուներից մեկը, եւ անհրաժեշտ է համարում պայմանագրի արդիականացումը և իրականացման շարունակումը:

ԵՍԶՈւ պայմանագրի իրագործման ենթատեքստում, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ պայմանագրով նախատեսված պարտավորությունների բացահայտ խախտման եւ պարբերաբար հնչող ուժի կիրառման սպառնալիքների վրա: 

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter