HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՆԱՏՕ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Գլխավոր քարտուղարի օգնականին

Հոկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գործողությունների ստորաբաժանման նորանշանակ ղեկավար, Գլխավոր քարտուղարի օգնական, դեսպան Սթիվեն Էվանսի հետ:

Զրույցի ընթացքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելությանը ղեկավարը շնորհավորել է Սթիվեն Էվանսին այդ պաշտոնին նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:

ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը և ՆԱՏՕ-ի ԳՔ օգնական, Գործողությունների ստորաբաժանման ղեկավար Սթիվեն Էվանսը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից ղեկավարվող Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման և Կոսովոյում իրականացվող առաքելություններին ՀՀ զորախմբերի մասնակցության, Աֆղանստանում իշխանության պատասխանատվության փոխանցման, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր:

Դեսպան Սթիվեն Էվանսը բարձր է գնահատել Հայաստանի ներդրումը ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին և հայկական կողմի պատրաստակամությունը շարունակել իր ստանձնած պարտավորությունները: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter