HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկել են ականապատված տարածքների ականազերծման ռազմավարությունը

Քննարկվել են ականապատված տարածքների ականազերծման ռազմավարությունը

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության միջազգային համագործակցության գծով խորհրդական Իստոկ Հոչևարին, տարածաշրջանային ներկայացուցիչ Լուկա Բահինին և Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության գրասենյակի ղեկավար Իլոնա Տեր-Մինասյանին:

Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդ կազմակերպության ներկայացուցիչների Հայաստան այցի նպատակն է մարդասիրական ականազերծման ուղղությամբ զարգացնել համագործակցությունը ՀՀ պաշտպանության նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ականապատված տարածքների ականազերծման ռազմավարության և ականազերծման գործողությունների ազգային ընթացակարգերի մշակմանն առնչվող հարցեր: Պարոն Հոչևարը տեղեկացրել է, որ Ինթերնեյշնլ Թրասթ Ֆունդը պատրաստ է սերտ համագործակցություն սկսել և տեխնիկական ու մասնագիտական օժանդակություն տրամադրել նորաստեղծ «Մարդասիրական և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter