HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը կմասնակցի ԵԽ Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Տեղական ու տարածքային իշխանությունների Կոնգրեսի 21-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 17-ին եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: 
 
Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը Հայաստանի պատվիրակության կազմում մասնակցում է ԵԽ Կոնգրեսի Լիագումար նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ Երևանի գործընկեր քաղաքների քաղաքապետերի և ԵԽ անդամ մի շարք երկրների պատվիրակությունների անդամների հետ:
 
Տարոն Մարգարյանը Եվրոպայի խորհրդի Կոնգրեսում քաղաքական մեծամասնության խմբի բյուրոյի, ինչպես նաև Ինստիտուցիոնալ հանձնաժողովի և Տեղական իշխանությունների պալատի անդամ է:
 
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter