
Պատգամավոր Կարինե Աճեմյանի աղջիկը՝ «Արի տուն» ծրագրի «շահառու»
Այսօր ԱԺ-ում պարզ դարձավ, որ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի միջոցով ամուսնացել է ՀՀԿ-ական պատգամավորներից մեկի դուստրը: Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի հաշվետվության քննարկման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ «Արի տուն» ծրագրին քիչ ֆինանսավորում է հատկացվում, ապա նշեց, որ ֆինանսավորման ավելացման դեպքում նախորդ տարիների համեմատ կրկնակի շատ սփյուռքահայ երեխաներ կհյուրընկալվեն Հայաստանում:
Նա կարևորեց ծրագրի գոյությունը՝ նշելով, որ սփյուռքահայ երեխաները ոչ միայն սովորում են հայկական բուհերում, այլև շփվում հայաստանցիների հետ, կազմում են նոր ընտանիքներ: «Մեկն էլ քո աղջիկն էր, որ ամուսնացրինք հենց այդ ծրագրի արդյունքում»,- դիմելով ՀՀԿ ական պատգամավոր Կարինե Աճեմյանին, ասաց Հակոբյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել