HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ և ԼՂՀ դպրոցականները պայքարում են չեմպիոնական գավաթի համար

Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դպրոցների աշակերտներին այս անգամ համախմբել է «ֆուտբոլի դպրոցական գավաթ 2014» մրցաշարը, որն իրականցվում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության և Հայաստանի Հանրապետության Ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Այս տարվա մրցաշարին իրենց դպրոցի լավագույն մարզիկներին են հայտագրել ՀՀ և ԼՂՀ 354 դպրոցներ, ինչը կազմում է մրցաշարի տարիքային պահանջները բավարարող՝ 6-ից 9-րդ դասարանցի աշակերտներ ունեցող դպրոցների շուրջ 40 տոկոսը: «Այս բարձր ցուցանիշը վկայում է այն մասին, որ մեր դպրոցականները մեծապես հետաքրքրված են սպորտային միջոցառումներով, մասնավորապես՝ ֆուտբոլով»,- հայտնում է Dasaran.am-ը:

Ուշագրավն այն է, որ թիմերը ձևավորված են համատեղ՝ տղաներից և աղջիկներից. թերևս սա կարելի է համարել միակ ֆուտբոլային մրցաշարը, որտեղ տղաներն ու աղջիկները համախմբվել են նույն թիմի շրջանակներում:

Ծրագրի շարունակականությունը միանշանակ կնպաստի տարեց տարի ավելի մեծ քանակությամբ աշակերտների ներգրավածությանը սպորտային միջոցառումներում: Իսկ այս տարվա մրցաշարն իսկական նվեր է ֆուտբոլասեր մեր դպրոցականների համար 2014թ. ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերին ընդառաջ:

 «Կոկա-Կոլա» ընկերություննամբողջ աշխարհում սերտորեն աջակցում է սպորտի զարգացմանը` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Ֆուտբոլի դպրոցական մրցաշարերին Կոկա-Կոլա համակարգն աջակցում է ավելի քան 100 երկրներում, հավատացած լինելով, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը:

Դպրոցականները սիրով են մասնակցում մրցաշարին՝ մեծ խանդավառությամբ պայքարելով իրենց դպրոցի սպորտային պատիվը բարձր պահելու և չեմպիոնական գավաթն իրենց դպրոց տանելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter