HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհանգստացած է Վրաստանում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ ընտրովի վերաբերմունքից

2014 թվականի մայիսի 18-22-ը Վրաստան այցելեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գծով գլխավոր կոմիսար Նավի Պիլլեյը: Այցի շրջանակներում կոմիսարը հանդիպեց երկրի նախագահի, վարչապետի, արդարադատության, արտաքին գործերի և ներքին գործերի նախարարների և այլոց հետ:

Այցի նպատակն էր քննարկել երկրում մարդու իրավունքների իրավիճակը: Մայիսի 21-ին, Վիրահայոց թեմի իրավական հարցերի բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը տեղեկացրեց կոմիսարին խորհրդային ժամանակաշրջանում կրոնական փոքրամասնություններից բռնագրավված գույքը վերադարձնելու ոլորտում խտրականության մասին:

Ի պատասխան տիկին Պիլլեյը նշեց, որ ինքը անհանգստացած է երկրում կրոնական փոքրամասնությունների նկատմամբ պետական մարմինների ընտրովի վերաբերմունքից և Վրաստանի իշխանություններին կոչ արեց հետամուտ լինել ստանձնած միջազգային պարտականությունների կատարմանը և հարգել սեփական Սահմանադրության հակախտրական դրույթները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter