HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պայթյուն գազալցակայանում

Երեկ երեկոյան ոստիկանության Գուգարքի բաժնում անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղ տանող ճանապարհին գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: 

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19:15-ի սահմաններում, գազալցակայանի բարձր ճնշման ագրեգատը պայթել է, ինչի հետևանքով վնասվել է քարե շինությունն ու կոտրվել են գազալցակայանին հարակից բնակելի տների ապակիները: 

«Հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter